Հայկական Ազգային Կինոակադեմիա

kinoakademia logo 2

Հայկական ազգային կինոակադեմիան հիմնադրվել է 2011 թվականին: Սա հասարակական կազմակերպություն է, որը միավորում է մեր կինոարվեստում, ֆիլմարտադրության և կինոգիտության բնագավառներում նկատելի ավանդ ունեցող գործիչների: Ինչ նպատակներով է ստեղծվել կինոակադեմիան: Իհարկե, մեր կինոյի մասին գիտելիքներ տարածելու, նրա հարուստ ժառանգությունը ներկայացնելու և ժամանակակից ձեռքբերումները արժևորելու համար: 

Հայկական ազգային կինոակադեմիան ստեղծման օրվանից մինչև 2016 թ-ի փետրվար ամիսը ղեկավարել է կինոգետ Դավիթ Մուրադյանը: Այժմ կազմակերպության նախգահը Եվրոպական կինոակադեմիայի անդամ, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն է, իսկ գլխավոր քարտուղարը՝ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: 

 

 

 «Անահիտ» առաջին կինոմրցանակաբաշխություն

 AnahitՀայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ»  առաջին մրցանակաբաշխությունը:  «Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու  լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը: Հայկական ժամանակակից կինոյի պատմության մեջ իրենց ավանդն ունեցող Հայկական ազգային կինոակադեմիայի 30-ից ավելի անդամների  որոշմամբ մրցանականեր կհանձնվեն հետևյալ անվանակարգերում....Մանրամասն 





 

 Կյանքից հեռացել է Ներսես Հովհաննիսյանը 

Nerses HovhannisyanՀոկտեմբերի 23-ին 78ամյա հասակում կյանքից հեռացավ մեծանուն կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ներսես Հովհաննիսյանը: Նա հանդիսանում էր Հայկական ազգային կինոակադեմիայի պատվավոր անդամ: Ցավակցում ենք Ներսես Հովհաննիսյանի ընտանիքին, ընկերներին և նրա արվեստի սիրահարներին:

Հայկական ազգային կինոակադեմիա  

 

 




 

 

 

 

tsiran


Հայաստանի ազգային կինոակադեմիայի պատվո «Անահիտ»  մրցանակն այս տարի շնորհվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին: Մրցանակը պաշտոնապես հանձնվեց փառատոնի տնօրինությանը Կինոակադեմիայի նախագահ, կինոգետ Դավիթ Մուրադյանի կողմից փառատոնի փակման արարողության ընթացքում Օպերայի և բալետի ազգային ակադմեիական թատրոնում:

Աղբյուրը` www.gaiff.am

Additional information